Գյումրու քաղաքային մարզադաշտում այսօր գործարկվել է նոր լուսավորության համակարգը։ Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Տիգրան Վիրաբյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր, մարզասերներ։
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ կողմից տեղադրված Siteco ընկերության լուսավորության համակարգը համարվում է առաջատար համակարգերից մեկն աշխարհում և համապատասխանում է ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից պահանջվող չափորոշիչներին:
Գյումրու քաղաքային մարզադաշտում տեղական և միջազգային ֆուտբոլային հանդիպումները այսուհետ կանցկացվեն նաև երեկոյան ժամերին:
Լուսավորության նոր համակարգի տեղադրումը ազդարարվել է «Շիրակ» - «Փյունիկ» խաղով։