Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 19-ի սահմաններում, Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ոստիկանների համատեղ ծառայության ընթացքում Վահագնի գյուղի վարչական տարածքում ստուգման է ենթարկվել նույն գյուղի մի բնակչի վարած «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան, որը բեռնված էր փայտանյութով: Վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Պարզվել է, որ նա համագյուղացու հետ ապօրինի հատել է կանգուն երեք ծառ:
Փայտանյութով մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Հանգամանքները պարզվում են: