Թուրքիան կարող է գնել և տեղափոխել ռուսական նավթ՝ առանց Արևմուտքի ֆինանսավորման կամ ապահովագրության անհրաժեշտության՝ ասել է ֆինանսների նախարար Նուրեդին Նեբաթին The Wall Street Journal-ի հետ հարցազրույցի ժամանակ։
Նախարարը նշել է, որ «եթե ինչ-որ պատժամիջոցներ սահմանվեն, Թուրքիան բոլոր հնարավորություններն ունի մշակելու նոր իրավիճակին հարմարվելու միջոցներ՝ չխախտելով պատժամիջոցներից ոչ մեկը»։
Մեկնաբանելով կառավարության տնտեսական տեսլականը՝ Նեբաթին ընդգծել է, որ կառավարությունը մտադիր է տնտեսական բարեփոխումներ իրականացնել, որոնք երկիրը կվերածեն արտադրական կենտրոնի։