«Ռոսատոմի» և «Ռոստեխնադզորի» պատվիրակությունը չի մասնակցի հոկտեմբերի 26-28-ն ԱՄՆ-ում կայանալիք ԱԷՄԳ-ի միջազգային նախարարական համաժողովին, քանի որ ամերիկյան կողմը վիզաներ չի տրամադրել, հաղորդում է պետական կորպորացիան Telegram-ում։
Նշվել է, որ պատվիրակության անդամների համար մուտքի արտոնագրերի հայտերը նախապես են ներկայացվել, սակայն հոկտեմբերի 21-ի դրությամբ ոչ ոքի վիզա չի տրվել։ «Այսպիսով, ամերիկյան կողմը, ըստ էության, արգելափակեց Ռուսաստանի մասնակցությունը ԱԷՄԳ-ի այս միջազգային համաժողովին»,- հավելել է կորպորացիան՝ վիզաների վերաբերյալ պատասխանի բացակայությունը համարելով մերժում և այն որակելով ԱԷՄԳ-ի նկատմամբ ԱՄՆ-ի անհարգալից վերաբերմունք։
Պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը, այնուամենայնիվ, ելույթ կունենա «Միջուկային էներգիան 21-րդ դարում» խորագրով կոնֆերանսում՝ տեսաուղերձի ձևաչափով։