Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը տեղեկացրել է, որ այսօր պայթյուններ են որոտացել Խարկովում, ինչի հետևանքով տուժել է 5 մարդ, վնասվել են արդյունաբերական ենթակառուցվածքները, գրում է РИА Новости-ն:
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ երկրում, մասնավորապես, Կիևի, Օդեսայի, Չեռնիգովի, Պոլտավայի, Կիրովոգրադի և Նիկոլաևսկի շրջաններում օդային տագնապ է հայտարարվել։
Խերսոնի փոխնահանգապետ Կիրիլ Ստրեմոուսովն էլ հայտնել է Խերսոնի անցակետին Ուկրաինայի զինված ուժերի հասցրած հարվածների մասին: Այստեղ կան 4 զոհ, 13 վիրավոր: Ստրեմոուսովը զգուշացրել է՝ Կիևը կոշտ պատասխան կստանա: Ռուսական կողմը հայտարարել է, որ Ուկրաինան զինուժ և ռազմական տեխնիկա է կուտակում Խերսոնի ուղղությամբ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ Կիևը կապ չունի Ղրիմի կամրջի վրա հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած պայթյունի հետ։ «Իմ ունեցած տեղեկություններով՝ մենք նման բան չենք պատվիրել»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կամրջի վրա պայթյունը որակել է ահաբեկչություն և դրա համար մեղադրել է Ուկրաինայի հատուկ ծառայություններին։