Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ «Սևանի հոգեկան առողջության կենտրոնի» պայմանները բարելավվել են:
Նոր խոհանոցային հատվածն արդեն շահագործման է հանձնվել` անհրաժեշտ գույքով և սարքավորումներով:
Հիվանդասենյակները, կահույքը ևս փոխվել են:
Կենտրոնի պացիենտների համար ստեղծվում են նաև համապատասխան պայմաններ, մասնավորապես` աշխատանքային թերապիայի բաժանմունքում: