ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է միլիարդատեր Իլոն Մասկի նկատմամբ աուդիտ անցկացնելու հարցը՝ պարզելու ազգային անվտանգության շահերին նրա գործունեության համապատասխանությունը: Այս մասին հայտնել է Bloomberg-ը։
Ինչպես նշում է գործակալությունը, Վաշինգտոնն «անհանգստացած է Ուկրաինայում Starlink արբանյակային կապի համակարգի սպասարկումը դադարեցնելու Մասկի սպառնալիքներով, ինչպես նաև մի խումբ միջազգային ներդրողների հետ Twitter սոցիալական ցանցը ձեռք բերելու մտադրությամբ։ Վարչակազմին անհանգստացնում են նաև ձեռնարկատիրոջ քաղաքական հայացքները, որոնք իբր «ավելի ու ավելի ռուսամետ են դառնում»։ Գործակալության աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ իշխանությունները պնդում են, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման վերաբերյալ Մասկի առաջարկները «ձեռնտու են Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը»։
Այս կապակցությամբ ԱՄՆ կառավարությունը սկսել է տարբերակներ մշակել գործարարի ձեռնարկատիրական գործունեությունը ստուգելու համար։