Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:
Ֆրանսիայի Օվերնյ Ռոն Ալպ նահանգի շրջանային խորհուրդն այսօր լիագումար նիստի ընթացքում կայացած քվեարկությամբ հաստատել է Սյունիքի մարզին 300 000 եվրո հատկացնելու նախագիծը:
Տարածաշրջանային մոբիլիզացիոն ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին Ադրբեջանի կողմից ագրեսիայի ենթարկվելուց հետո, ինչպես նաև ակտիվացնել համագործակցությունը Սյունիքի ռազմավարական մարզի հետ։
Քվեարկությանը ներկա է եղել նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։