«Չինաստանը հանդես Է գալիս միակողմանի պատժամիջոցների դեմ, որոնք միջազգային իրավական հիմքեր չունեն»,- ճեպազրույցում հայտարարել Է ՉԺՀ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը՝ մեկնաբանելով ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցները Իրանի 3 ֆիզիկական անձանց և 1 կազմակերպության դեմ: ԵՄ-ն հայտարարել է, թե Իրանն ԱԹՍ-ներ է մատակարարում Ռուսաստանին՝ Ուկրաինայում ռազմական գործողություններում օգտագործելու համար: Պնդումը բազմիցս հերքել են Մոսկվան և Թեհրանը:
«Չինաստանը հանդես է գալիս անօրինական միակողմանի պատժամիջոցների դեմ, որոնք արտոնված չեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից և հիմնավորված չեն միջազգային իրավունքով»,- ասել Է դիվանագետը: Վան Վենբինն ընդգծել Է, որ Չինաստանը կոչ Է անում բոլոր համապատասխան կողմերին՝ պահպանել հանգստություն և զսպվածություն, խրախուսել և աջակցել բոլոր դիվանագիտական ջանքերին, որոնք նպաստում են ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, և համատեղ օժանդակել իրադրության լիցքաթափմանը:
Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան