Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության աշխատանքային խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Սուչյանի գլխավորությամբ, հավաքագրելով քաղաքացիների բողոքները և վերհանելով այլ թերացումները, հետևողականորեն շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ:
Ըստ այդմ՝ վերահսկողական վարչության կողմից 2022 թ. հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում կատարված ուսումնասիրությունների արդյունքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 15 հակադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ 1-ի մասով խիստ նկատողություն, 5-ի մասով՝ նկատողություն, 9-ի մասով՝ նախազգուշացում, իսկ 9 հարկադիր կատարողների մասով վարույթի նյութերն ընդունվել են ի գիտություն, մարզային բաժնի պետի տեղակալը և 2 ավագ հարկադիր կատարող կարգապահական վարույթի շրջանակներում ներկայացված դիմումների համաձայն ազատվել են պաշտոններից։
Դիմում-բողոքների ուսումնասիրության շրջանակներում տրված ցուցումների հիման վրա նշանակված 2 ծառայողական քննության արդյունքում 3 հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ 2 նախազգուշացում, 1 նկատողություն:
Արդարադատության նախարարությունը հետևողական է լինելու նմանատիպ դեպքերի բացահայտմանն ու կանխարգելմանը: