ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ տեղի է ունեցել փոխվարչապետին կից ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը։
Քննարկվել են 2022 թ․ սեպտեմբեր ամսին ռազմական գործողությունների հետևանքով տուժած բնակավայրերին աջակցություն տրամադրելուն, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում զբոսաշրջության խթանմանը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի առաջարկվող բարեփոխումներին, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերի ու դրանցում գործունեություն ծավալող վաճառողների միջև հարաբերություններին առնչվող հարցեր։