Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո 201 մարմին է նույնականացվել: Այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը խոսել է նաև 44-օրյա պատերազմում զոհվածների մարմինների նույնականացման գործընթացի մասին:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Ինչպես գիտեք, մենք 2 անգամ այն չնույնականացված դիերի հետ կապված փորձաքննություններ իրականցրինք նաև Հոլանդիայում:
Առաջին և երկրորդ փորձաքննությունների պատասխանները արդեն իսկ ստացել ենք, բայց դեռ ունենք մասունքներ, որոնք ցավոք սրտի էնտեղ էլ հնարավոր չի եղել նույնականացնել:
60-ից ավելի մեր իրականացրած փորձաքննությունները նաև տարվել են այլ երկներում կրկնակի եռակի փորձաքննությունների և դրանք բոլորը կրկնակի եռակի նույնական պատասխան են ստացել:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան