Շվեյցարիայի նախագահ Իգնացիո Կասիսը այսօր ժամանել է Ուկրաինա. այցի ընթացքում նա կուսումնասիրի ռազմական և հումանիտար ոլորտներում տիրող իրավիճակը:
«Վերադարձ Ուկրաինա իմ վերջին այցից մեկ տարի անց: Նպատակը՝ տեղում պատկերացում կազմել ռազմական, հումանիտար իրավիճակի և երկիրը վերակառուցելու նախապատրաստական աշխատանքների մասին»,- գրել է Կասիսը Twitter-ի իր միկրոբլոգում:
Այս տարվա հուլիսին շվեյցարական Լուգանո քաղաքում տեղի է ունեցել միջազգային գիտաժողով՝ նվիրված Ուկրաինայի վերականգնմանը։ Վոլոդիմիր Զելենսկին առաջարկել է վերսկսել վերականգնողական աշխատանքները մինչև ռազմական գործողությունների ավարտը։ Համաժողովում ելույթ ունեցած Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի խոսքով՝ Ուկրաինայի վերականգնման ծրագիրը գնահատվում է 750 միլիարդ դոլար, և Կիևը այլ երկրներում բռնագրավված ռուսական ակտիվները համարում է որպես իր ֆինանսավորման հիմնական աղբյուր։
Ըստ նրա՝ երկրորդ տեղում միջազգային ֆինանսական կազմակերպությունների և գործընկեր երկրների դրամաշնորհներն ու արտոնյալ վարկերն են։ Օգոստոսին Ուկրաինայի Նախարարների աշխատակազմը համաձայնեցրել են Վլադիմիր Զելենսկու հրամանագիրը՝ ուկրաինական տարածքում Ռուսաստանի գույքի և ակտիվների բռնագրավման մասին, խոսքը 903 օբյեկտի մասին էր, եկամուտը պետք է ուղարկվեր Ուկրաինայի պաշտպանությանն ու վերականգնմանը։ Ավելի ուշ Զելենսկին ասել է, որ Ուկրաինայում արդեն առգրավվել են 765 միլիոն դոլարի «ռուսական ակտիվներ»։
Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան