ՆԱՏՕ-ի զենքի հոսքը Ուկրաինա և ռազմական աջակցությունը Կիևին դաշինքին մոտեցնում է Ռուսաստանի Դաշնության հետ ուղիղ ռազմական բախման վտանգավոր գծին՝ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ՆԱՏՕ-ի անդամ երկրները, կարծես, մրցում են Կիևին զենք և զինամթերք մատակարարելու, հետախուզության, անձնակազմի պատրաստման և մարտական գործողություններ վարելու, հրահանգներ տրամադրելու հարցում, այս ամենը միտված է դաշինքին ավելի մոտեցնելու Ռուսաստանի հետ անմիջական զինված բախման վտանգավոր գծին»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ուկրաինային արևմտյան ռազմական աջակցությունը, վերջին տվյալներով, արդեն հասել է 42,3 միլիարդ դոլարի, որից 28,3 միլիարդը տրամադրել է ԱՄՆ-ը։
Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան