Գործադիրը որոշում է ընդունել Պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը վերակազմավորման ձևով վերակազմակերպել 100 տոկոս պետական մասնակցությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի, ինչը ենթադրում է ոչ միայն կազմակերպաիրավական ձևի, այլև կառույցի գործունեության քաղաքականության փոփոխություն:
Ակնկալվում է, որ Համալիրը կստանա կառույցի զարգացմանն ուղղված բյուջեի ձևավորման և ավելացման հնարավորություն:
Վերակազմակերպման գլխավոր նպատակներն են՝ բիզնես մոդելի կառուցումը, գործարար միջավայրի զարգացումը, տնտեսական մրցակցության ապահովումը, հովանավորչական և ներդրումային միջավայրի բարելավումը, մշակույթի և սպորտի ոլորտում տնտեսական կարողությունների զարգացումը, շահութաբերությունը։