Ղազախստանի Սենատը լիագումար նիստում ընդունել է «Ղազախստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև պետական սահմանի և հարակից հատվածների սահմանազատման մասին պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքը՝ փոխանցում է Vlast.kz-ն։
Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուխթար Թլեուբերդիի խոսքով՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելը թույլ կտա ավարտին հասցնել Ղազախստանի հարավային սահմանների սահմանազատման գործընթացը։
Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան