Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության շրջանակում հոկտեմբերի 17-19-ը Հայաստանում էր Ղազախստանի զինված ուժերի ռազմական ոստիկանության պատվիրակությունը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Պատվիրակության անդամներին, ՀՀ-ում ՂՀ ռազմական կցորդ, գնդապետ Կ. Օրիմբաևի ուղեկցությամբ, ընդունել է ՀՀ ՊՆ ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության և փորձի փոխանակման հետ կապված մի շարք հարցեր, կարևորել նմանօրինակ հանդիպումները:
Այցի շրջանակում ՂՀ ռազմական ոստիկանության պատվիրակությունն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: