Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակ Նիլս Շմիդի հետ:
«Լավ զրույց՝ Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության վերջին սրման և Եվրամիության մոնիթորինգային առաքելության կարևորության մասին: Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների միջոցով Հայաստանի տարածքի և սահմանների խախտումը որևէ կերպ արդարացված չէ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է պատգամավորը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Շմիդին: «ԳԴՀ Բունդեսթագի ՍԴԿ խմբակցության հստակ դիրքորոշման և ԵՄ արագ արձագանքման համար շնորհակալություն հայտնեցի դր Նիլս Շմիդին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է դեսպանը: