Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի հետ համագործակցության շրջանակում Հայաստան ժամանած մասնագետները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրենց գործընկերներին ներկայացրել են գնումների գործընթացում հակամրցակցային համաձայնությունների բացահայտման լեհական փորձը:
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշել է, որ Լեհաստանի մրցակցային մարմնի հետ ձևավորվել են ջերմ փոխհարաբերություններ թե՛ մասնագիտական, թե՛ անձնական մակարդակում՝ բարձր գնահատելով համատեղ ծրագրերի արդյունավետությունը: ՄՊՀ նախագահն առանձնահատուկ շեշտել է իր լեհ գործընկերոջ՝ Թոմաշ Խրուստնիի անձնական ներդրումը համագործակցության հաջող ընթացքի ապահովման գործում:
Առաջիկա երկու օրերի ընթացքում լեհ պատվիրակները դասընթացներ կանցկացնեն նաև հակամրցակցային համաձայնությունների բացահայտման, մրցակցության պաշտպանության արդյունավետության բարձրացմանն ուղղված գործիքակազմի կիրառման թեմաներով: