ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ընդունել է Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամի գլխավորած պատվիրակությանը։
«Հյուրերի հետ քննարկել ենք համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու հեռանկարները, մտքեր փոխանակել ԵՊՀ-ում արաբագիտության զարգացմանն ուղղված նախագծերի, ինչպես նաև ուսանողների փոխանակման ծրագրերի վերաբերյալ։
Բացի դրանից, Շարժայի ժառանգության ինստիտուտի ներկայացուցիչների հետ խոսել ենք համատեղ գրականության հրատարակման ու գրքերի թարգմանության հնարավորությունների մասին։
Պարոն Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը մեր հանդիպման ժամանակ խոստացավ Շարժայի ժառանգության ինստիտուտի կողմից հրատարակված գրքերից նվիրաբերել ԵՊՀ-ին, ինչպես նաև առաջիկայում մեր ուսանողների համար հանդես գալ դասախոսությամբ»,- գրել է նա։