Ես ուզում եմ արձանագրել և ողջունել ԵՄ-ի քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով: Այդ մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՞
Նա հիշեցրեց, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Պրահայում քառակողմ հանդիպման ընթացքում հոկտեմբերի 6-ին:
«Պետք է հաճույքով արձանագրեմ, որ ԵՄ-ի գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել և որոշումներ կայացրել: Եվ նախապատրաստող խումբն արդեն Հայաստանում է, արդեն աշխատում է, և հիմնական խումբը՝ 40 հոգուց կազմված դիտորդական առաքելությունը, առաջիկայում կժամանի Հայաստան:
Ի սկզբանե պլանավորված է, որ 2 ամիս պիտի աշխատի դիտորդական առաքելությունը, և մեր փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարացնել առաքելության ժամկետը կամ փորձել առաքելությունը դարձնել մշտական, ես համոզված չեմ դրանում, բայց ամեն դեպքում մի թեմա է, որ մեր հանրության և փորձագիտական շրջանում քննարկում է, եթե մենք տեսնենք որ նման հնարավորությւուն և անհրաժեշտություն, չեմ բացառում, որ ավելի խորը կուսումնասիրենք խնդիրը»,- նշեց վարչապետը: