Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդի նիստից առաջ Բրյուսելում հայտնել է, որ այսօրվանից մեկնարկել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հարավային Կովկասում:
Նա տեղեկացրել է, որ Եվրամիության անդամ երկրների ղեկավարները մտադիր են նիստի ընթացքում քննարկել առաքելության տեղակայմանը վերաբերող հարցեր: