Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը պատասխանեց լրագրողների այն հարցին, թե ինչով է պայմանավորված 1-2 օրվա տարբերությամբ սեպտեմբերի 13-ից հետո անհետ կորածների թվի մասին տեղեկության տարբեր լինելը:
«Ուշադրություն դարձրեք, տարբեր օրերին այդ թվերը կարող են փոխվել: Օրինակ՝ ամսի 16-ի դրությամբ միայն մեր գրասենյակ հարազատների, ընտանիքների կողմից ունեինք 40-ից ավելի դիմում, պնդում էին՝ իրենց հարազատն անհետ կորած է: Այդ ընթացքում մոտ 130 մարմին էր փոխանցվել, նույնականացման գործընթացում այս թվերը փոփոխվեցին:
Մյուս կողմից էլ ունենք կոնկրետ տեղանքներ, որտեղ պաշտպանության նախարարությունը գիտի զինծառայողների գտնվելու մասին: Այս պահի դրությամբ ադրբեջանական կողմը դեռևս չի տալիս իր համաձայնությունը, որպեսզի հայկական կողմը հանի մարմինները»,- ասաց Գրիգորյանը: