Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել իր դաշնակիցների հետ և սահմանափակող միջոցներ կիրառել, որպեսզի թույլ չտա Իրանի կողմից «վտանգավոր սպառազինության» փոխանցումը Ռուսաստանին՝ հայտնել են ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունից։
«Մենք չենք տատանվի պատժամիջոցների և այլ գործիքների կիրառման հարցում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ներգրավված են այդ մատակարարումներում»,- ասված է հաղորդագրության մեջ, որը վերաբերում է Իրանից Ռուսաստան անօդաչու թռչող սարքերի մատակարարումների մասին պնդումներին:
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունում հավելել են, որ Վաշինգտոնը կշարունակի ավելացնել անվտանգության ոլորտում օգնությունը Կիևին, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության հարցում, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանվել նման սպառազինություններից: