ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Կորեայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների առաջին տեղակալներ Ուենդի Շերմանը, Տակեո Մորին և Չո Հյոն Դոնը հաջորդ շաբաթ Տոկիոյում կայանալիք եռակողմ հանդիպմանը կքննարկեն Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայում, ԿԺԴՀ-ի հրթիռների արձակումը և Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը։
«Շերմանը Տոկիոյում կլինի հոկտեմբերի 24-26-ը։ Պետքարտուղարի տեղակալի ուղևորության կենտրոնական տարրերից մեկը Կորեայի Հանրապետության և Ճապոնիայի իր գործընկերների հետ եռակողմ հանդիպում անցկացնելն է»,- նշել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ կողմերը կքննարկեն եռակողմ համագործակցության ընդլայնման հարցերը ինչպես անվտանգության ոլորտում առկա մարտահրավերների դեմ պայքարում, այնպես էլ տարածաշրջանում գործընկերների հետ աշխատանքում։