Գերմանիան համագործակցում է Դանիայի և Շվեդիայի հետ «Հյուսիսային հոսքերում» դիվերսիաների հետաքննության հարցում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Բունդեսթագում հանդես գալով հայտարարությամբ։
«Մենք սերտորեն համաձայնեցնում ենք մեր գործողությունները երկու «Հյուսիսային հոսքերում» դիվերսիաների հետաքննության ժամանակ»,- նշել է Շոլցը:
Անդրադառնալով Ուկրաինայում ռազմական գործողություններին՝ կանցլերը նշել է, որ Կիևին խաղաղությունը չպետք է պարտադրվի, երկրի տարածքային ամբողջականությունը չպետք է խախտվի: Նրա խոսքով՝ «Մեծ յոթնյակը» պատրաստակամություն է հայտնել երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: