Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան կողմում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը կորուստներ չունի: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: