Ռուսաստանի հարավի և կենտրոնական հատվածի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև հոկտեմբերի 28-ը՝ հայտնել են «Ռոսավիացիա»-ից:
Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններում:
Ռուսաստանը 2022 թվականի փետրվարի 24-ից քաղաքացիական ինքնաթիռների համար փակել է իր օդային տարածքի մի մասը երկրի հարավում և կենտրոնական մասում Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին:
Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան