Ուկրաինայում լրջորեն վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների մոտ 40 տոկոսը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարի խորհրդական Ալեքսանդր Խարչենկոն:
Նա հավելել է, որ ամբողջ երկրում էլեկտրաէներգիայի հովարային անջատումներ կլինեն ոչ ավելի, քան 4 ժամ անընդմեջ, բայց ցրտելուց հետո դրանք կարող են ավելի երկար դառնալ:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն երկրի բնակիչներին կոչ է արել պատրաստ լինել 2022 թվականի հոկտեմբերի 20-ից հոսանքի և գազամատակարարման անջատումներին:
Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էներգիայի մատակարարման օբյեկտներում անվտանգության վերաբերյալ ռազմավարական խորհրդակցություն է անցկացրել: Քննարկվել են Ուկրաինայի էներգահամակարգի շարքից դուրս գալու դեպքում հետևանքների վերացման միջոցառումները: