Եվրոպական խորհուրդը ռեկորդային ժամկետում Իրանի դեմ պատժամիջոցներ է ընդունել Ռուսաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու պատճառով՝ Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
«Մենք արագ գործողություններ ենք ձեռնարկել Իրանի դեմ, որն աջակցում է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին: Ես ողջունում եմ ռեկորդային ժամկետներում ԵՄ Խորհրդի ընդունած որոշումը՝ պատժամիջոցներ կիրառելու այն իրանցիների դեմ, որոնք ռազմական աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանին»,- գրել է Միշելը:
Պատժամիջոցները սահմանվել են Իրանի հինգ քաղաքացիների և երեք կազմակերպությունների դեմ՝ Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու վերաբերյալ մեղադրանքների կապակցությամբ։