Ուրախ եմ, որ նախարար Աբդոլլահիանի այս այցը կնշանավորվի նաև մի շատ կարևոր իրադարձությամբ՝ Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության հանդիսավոր բացման արարողությամբ, որին մենք գործընկերոջս հետ կմասնակցենք վաղը: Այդ մասին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Սա նշանակալի և խորհրդանշական քայլ է, որը վկայում է երկու երկրների և բարեկամ երկրների միջև համագործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու պատրաստակամության մասին:
Վստահ եմ, որ Իրանի գլխավոր հյուպատոսությունն իր դրական ներդրումը կունենա Սյունիքի մարզում առևտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և գիտամշակութային ոլորտների զարգացման գործում»,- նշեց Միրզոյանը:
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ադոլլահիանը նշեց, որ հյուպատոսություն հիմնելու միջոցով հնարավոր կլինի ավելի դյուրին և հարմար պայմաններ ստեղծել: «Շատ կարևոր է ճանապարհների հարցը: Կապանում՝ Սյունիքի մարզում, Իրանի հյուպատոսության բացումն այն կարևոր աշխատանքներից է, որը մենք վաղը պետք է իմ գործընկերոջ հետ իրականացնենք»,- ասաց նա: