Չնայած իրանական կողմից հնչող՝ սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին հայտարարություններին, ադրբեջանական կողմը շարունակում է իր ռազմատենչ հայտարարությունները: Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին «Լուրերը» հարց ուղղեց՝ այս իրավիճակում ո՞րն է լինելու Իրանի դերը:
Իրանի ԱԳ նախարարը պատասխանեց, որ Ադրբեջանի նախագահն Իրանի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ հստակորեն նշել է, որ նման մտադրություն չունեն, աշխարհագրական և սահմանային որևէ փոփոխություն տարածաշրջանում չեն հետապնդում, չեն ցանկանում իրականացնել:
«Մենք ամենաբարձր մակարդակում տարածաշրջանում աշխարհաքաղաքական ու նաև սահմանների փոփոխման հետ կապված համապատասխան զգուշացումներ արել ենք, ԻԻՀ-ն հնարավորություն ունի խոչընդոտելու և դիմակայելու ցանկացած նման գաղափարի իրագործմանը»,- ասաց նա: