Միացյալ Թագավորության վարչապետ Լիզ Թրասը հայտնել է, որ հրաժարական է տալիս Պահպանողական կուսակցության առաջնորդի և Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոններից։
Նա կմնա վարչապետի պաշտոնում մինչև պահպանողականների նոր առաջնորդի ընտրությունը, որը տեղի կունենա մեկ շաբաթվա ընթացքում:
Թրասը, որ իշխանության էր եկել սեպտեմբերի սկզբին, սուր քննադատության էր ենթարկվում տնտեսության ոլորտում կայացրած որոշումների համար: Կառավարությունում արդեն երկրորդ առանցքային նախարարի՝ ՆԳՆ ղեկավար Սուելա Բրավերմանի հրաժարականից հետո կտրուկ աճեց պահպանողական պատգամավորների թիվը, որոնք պաշտոնապես պահանջում էին վարչապետի հրաժարականը:
Այսպիսով, Թրասը կդառնա Բրիտանիայի պատմության մեջ ամենաքիչ պաշտոնավարած վարչապետը: