Մենք ունենք համատեղ շահեր, կարծիքներ, նաև մտահոգություններ, որոնք տիրում են Հարավային Կովկասում, որին անդրադարձանք: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
«Իրանը ամբողջությամբ դեմ է, որպեսզի տարածաշրջանում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում, ներկա լինեն օտարերկրյա ներկայացուցիչներ: Մեզ համար շատ կարևոր է ներքին ներկայացուցիչների գործունեությունը տարածաշրջանում, ինչպիսին է «3+3» հարթակը:
Իրանական կողմը սահմանների փոփոխությունները չի ընդունելու: Դա մեր կարմիր գիծն է, կձեռնարկենք բոլոր քայլերը, որոնք կդիմակայեն յուրաքանչյուր նմանատիպ նույնիսկ մտածելակերպի»,- ասաց Իրանի ԱԳ նախարարը:
Անդրադառանլով ՀՀ-Իրան առևտրատնտեսական համագործակցությանը՝ Աբդոլլահիանը նշեց, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը և առևտրաշրջանառությունը կազմում է մոտավորապես 700 մլն դոլար:
«Համաձայնեցինք հասցնել մինչև 1 միլիարդի՝ հաշվի առնելով, որ երկու երկրների միջև կա այդ պոտենցիալը, որ կարողանանք տնտեսական և առևտրային համագործակցություններն ավելի բարձրացնել մեկ միլիարդից»,- նշեց նախարարը: