Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը շնորհավորական ուղերձ է հղել քրեակատարողական համակարգի 103-ամյակի կապակցությամբ:
«Հարգելի՛ գործընկերներ, վետերաններ, համակարգի ծառայողներ և աշխատակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ։
Այս վճռորոշ և ճակատագրական ժամանակաշրջանը պահանջատիրոջ անդրդվելի իրավունքով թելադրում է բոլորիս անել առավելագույնը՝ դիմակայել մեզ ու մեր երկրին պարբերաբար սպառնացող վտանգներին, ապահովել և ամրապնդել հայրենիքը դեպի զարգացում տանող դժվարին, բայց անհրաժեշտ ուղիները։ Եվ մենք՝ որպես մեր երկրի նվիրյալ զավակներ, պարտավոր ենք մեր մասնագիտական կատարելագործումը, պատասխանատվությունը, նվիրվածությունն ու առավելագույնը անելու ձգտումները դարձնել մեր մշտական ուղեկիցները՝ ստանալու համար գնահատելի և կառուցողական արդյունքներ թե՛ մեր համակարգի և թե՛ մեր երկրի հզորացման գործում։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս, մաղթում առողջություն, մասնագիտական և մարդկային բարձր արժեքներով ամրագրված առաջընթացներ ու հաղթանակներ, և որ քրեակատարողական համակարգի յուրաքանչյուր անհատ իր ծառայողական պարտականությունների նկատմամբ ցուցաբերի է՛լ ավելի ուշադիր և բարեխիղճ վերաբերմունք։
Ցանկանում եմ նաև, որ մոտ ապագայում ունենանք այն հայրենիքը, որի մասին երազում ենք բոլորս, և մեր սերունդներին փոխանցենք զարգացած, անսասան, խաղաղության լույսերով հագեցած հզոր երկիր։
Բարին ձեզ հետ և աննկուն ծառայություն»,- նշված է ուղերձում։