Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 10։00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ բնակավայրում, իսկ ժամը 11։00-ին Ոսկեհատ բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու են բնակավայրերի շչակները։
Այս մասին հաղորդում են ԱԻՆ-ից և հորդորում չանհանգստանալ: