ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը 4 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:
Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումն ու որոշել Լոռեցյանի նկատմամբ գրավ կիրառել: Նախկին փոխնախարարը կալանքի տակ էր 2019-ից:
Նա մեղադրվում է «Լուառ» և «Էլիտ սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից 2 մլն դրամ կաշառք պահանջելու համար։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան