Ծանրորդ Գոռ Սահակյանը ոսկե մեդալ է նվաճել Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Մ20 տարեկանների 67 կգ քաշայինների պայքարում Սահակյանը հաղթողի կոչումը նվաճել է երկամարտի 301 կգ (134+167) արդյունքով։ Հայ ծանրորդը փոքր արծաթե մեդալներ է նվաճել պոկում և հրում վարժություններում։
Այս քաշային կարգում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Թուրքիայի ներկայացուցիչներ Յուսուֆ Գենչը (298 կգ) և Կան Կահրիմանը (293 կգ)։ Նշենք՝ Հայաստանի հավաքականի համար սա երկամարտի երկրորդ մեդալն էր։ Ավելի վաղ՝ Մ20 տարեկանների պայքարում բրոնզե մեդալ էր նվաճել Ռաֆիկ Մինասյանը (61 կգ)։