ԵՄ-ն ծրագրում է պատժամիջոցներ կիրառել իրանցի երեք գեներալի և անօդաչու թռչող սարքը ստեղծող Shahed Aviation Industries ընկերության նկատմամբ՝ ենթադրաբար Ռուսաստանին օգնություն ցուցաբերելու համար, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։
Ավելի վաղ Politico թերթը, հղում անելով պաշտոնյաներին և դիվանագետներին, հայտնել էր, որ ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստել Ռուսաստանին իբր զենք վաճառելու համար: Դիվանագետները հույս ունեն հարցի շուրջ համաձայնության գալ արդեն չորեքշաբթի կամ առնվազն մինչև ուրբաթ։ Ըստ հրապարակման՝ խոսքը 5 ֆիզիկական և 3 իրավաբանական անձանց մասին է։
Ռուսաստանի Դաշնությունը և Իրանը նախկինում բազմիցս հերքել են Մոսկվա իրանական զենքի ենթադրյալ մատակարարումների մասին լուրերը: