ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսը երեկ հանդիպել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ։ Այդ մասին ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում:
«Բարձրաստիճան կոնգրեսականն այցելել է նաև ԵՊՀ գրադարան, ծանոթացել իր նախկին գործընկեր՝ ամերիկահայ սոցիոլոգ Էդվարդ Թիրաքյանի նվիրաբերած գրքերի հավաքածուին:
ԱՄՆ պաշտոնյայի այցը և ԵՊՀ-ի և դեսպանության, ինչպես նաև այլ ամերիկյան հաստատությունների միջև երկարամյա գործընկերությունը խորհրդանշում են մեր ժողովուրդների միջև ձևավորված խոր միջանձնային կապերը»,- նշված է գրառման մեջ։