Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Աջափնյակ 1 նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Ռազմիկ Մարիկյանի, քիչ առաջ բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։
Այս մասին Ֆեյսբուքում հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Բարձրագույն դատական խորհուրդը նախօրեին բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և անձեռնմխելիությունից զրկելու թույլտվություն տալու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ դատավորն անցնում է ԱԱԾ-ում հարուցված քրեական վարույթով:
Այս վարույթի շրջանակում ձերբակալվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Ըստ կասկածանքի՝ նա օժանդակել է պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելուն։