Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին հնարավորություն է տրվելու թաքնված աշխատուժի բացահայտման ստուգումներն իրականացնել առանց նախապես եռօրյա ժամկետի պահանջը պահելու: Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ստացավ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունը:
«Այսինքն՝ այն բացառությունները, որ կան՝ տեսչական որոշ մարմինների համար ստուգումներն իրականացնել առանց եռօրյա ծանուցման ժամկետը պահելու, նույն կարգավորումը տարածվում է նաև աշխատանքային օրենսդրության նկատմամբ հսկողություն իրականացնող այդ տեսչական մարմնի վրա»,- ասաց օրենքի նախագծի հեղինակ Հերիքնազ Տիգրանյանը:
Ավելի վաղ նա նշել էր, որ եռօրյա ժամկետի ծանուցումը ստուգումը դարձնում է ոչ արդյունավետ:
Նախագծով ակնկալվում է բարձրացնել թաքնված աշխատանքի հայտնաբերման և կանխարգելման վերահսկողության արդյունավետությունը: