Եվրոպայում ռուսական գազի մատակարարման համար միջազգային գազային հանգույց կստեղծվի Թուրքիայում։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
«Եվրոպան այժմ զբաղված է այն հարցով, թե ինչպես տաքանագալիք ձմռանը։ Մենք նման խնդիր չունենք։ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել ենք Թուրքիայում ստեղծել գազային հանգույց, որի միջոցով բնական գազը հնարավոր կլինի մատակարարել Եվրոպա։ Այսպիսով, Եվրոպան գազ է պատվիրելու Թուրքիայից»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Միջազգային գազային հանգույց ստեղծելու հարցը քննարկվել է հոկտեմբերի 13-ին՝ Աստանայում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցությունների ընթացքում։ Էրդողանը վստահեցրել է, որ այն կստեղծվի ամենակարճ ժամկետներում, ենթադրաբար Թրակիայի շրջանում, որի տարածքով անցնում է «Թուրքական հոսքը»։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն էլ իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է տարեկան մոտ 63 մլրդ խորանարդ մետր գազ մատակարարել Եվրոպա Թուրքիայի տարածքով: