Շոտլանդիայի կառավարությունը մտադիր է հանրաքվե անցկացնել տարածաշրջանի անկախության վերաբերյալ, քանի որ Մեծ Բրիտանիայում իշխող Պահպանողական կուսակցության ֆինանսական քաղաքականությունը և ԵՄ-ից դուրս գալու հետևանքները բացասաբար են անդրադառնում Թագավորության տնտեսական զարգացման վրա։ ТАСС-ը ներկայացնում է Շոտլանդիայի ազգային կուսակցության մամուլի ծառայության հայտարարությունը։
Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում կուսակցության ղեկավար Փիթ Ուիշարթն ասել է, որ, «Brexit-ը, որը Շոտլանդիային պարտադրվեց նրա կամքին հակառակ, և ներկա կաբինետի քաղաքականությունը՝ Անգլիայի բանկի աննախադեպ միջամտությունը, անխուսափելի են դարձնում հանրաքվեն։
«Լոնդոնի որոշումները հանգեցրին շոտլանդացիների «սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացմանը», որոնք ցանկանում էին շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ»,- ասել է Ուիշարթը։
Այս ամառ Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, որը մեծամասնություն ունի տարածաշրջանային խորհրդարանում, նոր քարոզարշավ է սկսել Շոտլանդիայի անկախության երկրորդ հանրաքվեի համար: Հունիսի 28-ին հրապարակվեց վերջնական օրինագիծը, որը նախատեսում է հանրաքվեի անցկացում 2023 թվականի հոկտեմբերի 19-ին, սակայն Լոնդոնը հրաժարվեց հարցի քվեարկություն անցկացնել։