Երեկ ամբողջ օրվա ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը բարձր ճշգրտության զինատեսակներով նոր հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՊՆ-ում։
Նրանք նշել են, որ հարվածներն իրականացվել են հեռահար զինատեսակներով՝ ծովից։ Ըստ աղբյուրի՝ բացի էներգետիկ օբյեկտներից, թիրախում եղել են նաև ուկրաինական ռազմական հրամանատարությունը, կառավարման համակարգերն ու օտարերկրյա արտադրության զինամթերքով և սպառազինությամբ զինանոցները։