ԶԼՄ-ները ողողված են Կիևին Իսրայելի պաշտոնական պատասխանով: Պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է.
«Ես պաշտպանության նախարարն եմ և պատասխանատու եմ իսրայելական զենքի արտահանման համար։ Ես հայտարարում եմ, որ մենք զենք չենք վաճառի Ուկրաինային»:
Պաշտպանության նախարարը նշել է, որ Իսրայելի քաղաքականությունն Ուկրաինայի նկատմամբ չի փոխվի, առաջարկել են օգնել Կիևին վաղ նախազգուշացման համակարգ մշակելու և տրամադրելու հարցում, սակայն ռազմական համակարգեր չեն տրամադրի:
Գանցն այս հայտարարությունն արել է Իսրայելում ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ընթացքում։