Կիևը պաշտոնական նոտա է ուղարկել Իսրայելի կառավարությանը՝ Ուկրաինային անհապաղ հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու խնդրանքով՝ հայտարարել է արտգործնախարար Դմիտրո Կուլեբան։
Նա նշել է, որ Կիևը երկար ժամանակ է հորդորում է Իսրայելին համագործակցել հակաօդային պաշտպանության ոլորտում:
«Մենք չենք տեսնում օբյեկտիվ պատճառներ, թե ինչու դա չպետք է տեղի ունենա, բայց դա տեղի չի ունենում: Իրանը կարմիր գիծ է Իսրայելի համար: Այն բանից հետո, երբ Իրանը դարձավ Ուկրաինայի դեմ ագրեսիայի անմիջական մասնակիցը, Իսրայելում Ուկրաինային օգնելու հարցում կասկածները պետք է փարատվեն: Մենք մեր իսրայելցի գործընկերների հետ կաշխատենք այդ ուղղությամբ»,- ընդգծել է Կուլեբան:
Նախարարի խոսքով՝ եթե Իսրայելի քաղաքականությունն Իրանի ապակառուցողական գործողություններին հետևողականորեն հակազդելն է, ապա եկել է ժամանակը, որ Իսրայելը բացահայտ կանգնի Ուկրաինայի կողքին: