Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Արցախի կառավարության նիստ, որի ընթացքում նախագահն անդրադարձել է իր գլխավորած պատվիրակության՝ ՀՀ-ում ունեցած աշխատանքային քննարկումների արդյունքներին։
Արցախի Հանրապետության նախագահը ներկայացրել է հանդիպումների մանրամասները և Արցախի իշխանությունների մոտեցումներն Արցախի ապագայի վերաբերյալ:
Հարությունյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության հետ համակարգված աշխատանքը ինչպես ներքին խնդիրները հաղթահարելու, այնպես էլ արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելու հարցում։