Վայոց ձորում Ադրբեջանի վերջին հարձակումներից տուժած 1500 ընտանիքի ԱՄՆ ՄԶԳ-ն օգնության փաթեթ կտրամադրի։
ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն առաքելության աշխատակիցների հետ հանգստյան օրերին միացել է Արմավիրի զարգացման կենտրոնի թիմին՝ Ադրբեջանի վերջին հարձակումների հետևանքով տեղահանված և տուժած ընտանիքներին օգնության փաթեթներ բաժանելու համար:
Օգնության փաթեթները ներառում են սնունդ, հիգիենայի և անկողնային պարագաներ, ձմեռային վերմակներ։ ԱՄՆ ՄԶԳ թիմը նաև զրուցել է տեղահանված ընտանիքների հետ՝ ավելի լավ հասկանալու նրանց ներկայիս կացության վիճակը և մարտահրավերները:
Արմավիրի զարգացման կենտրոնն իր նախաձեռնությունը սկսել է Վայոց ձորից՝ առավել տուժած մարզից և առաջիկա շաբաթներին կշարունակի օգնության փաթեթների բաշխումը Արագածոտնի և Արմավիրի մարզերում ապաստանած տեղահանվածներին։
ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանը շնորհակալ է իր տեղացի գործընկերներին, այդ թվում՝ Վայքի քաղաքապետարանին, վերջին հարձակումներից տուժած ընտանիքներին աջակցելու գործում նրանց համագործակցության համար: