Ռուսաստանի բանկը այս պահին նպատակահարմար չի համարում ոսկու կուտակումը։ Այս մասին հայտարարել է կարգավորիչի փոխնախագահ Ալեքսեյ Զաբոտկինը՝ ելույթ ունենալով Դաշնության խորհրդում։
«Ոսկու և արժութային պահուստներում ոսկու կուտակման տեսակետից սա ներկայումս աննպատակահարմար է այն պատճառով, որ լրացուցիչ խթան կստեղծի փողի զանգվածի աճի համար»,- ասել է նա։
Պատասխանելով ոսկու արդյունահանողներին աջակցելու համար պահուստներում ոսկի գնելու հնարավորության մասին հարցին՝ Զաբոտկինն ասել է, որ տնտեսական ոլորտներին ուղղված նպատակային աջակցությունը չի մտնում Ռուսաստանի բանկի մանդատի մեջ։
«Ֆինանսների նախարարությունն իրավունք ունի որոշել իր ռեսուրսների օգտագործումը ոսկի ձեռք բերելու համար այնքանով, որքանով նա նպատակահարմար է համարում: Կառավարությունը, որպես իր արդյունաբերական քաղաքականության մաս, կարող է նաև դիտարկել ոլորտին աջակցելու հարցը, սակայն ոլորտի նպատակային աջակցությունը ԿԲ-ի մանդատի մեջ չէ»,- ասել է ՌԴ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը:
Հեղինակ՝ Էլինա Իշխանյան